Իտալիայի արտգործնախարարը մեկնել է Բաքու
Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոն շաբաթ օրը կժամանի Ադրբեջան։ Այս մասին ասվում է Իտալիայի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ հանդիպումների ժամանակ Իտալիայի արտգործնախարարը կքննարկի գազատարով Ադրբեջանից գազի մատակարարումների հնարավոր ավելացումը՝ երկու երկրները կապող ռազմավարական ենթակառուցվածքով։ Դի Մայոն իր զրուցակիցների հետ կքննարկի նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հիմնական հարցերը և իր գործընկեր Բայրամովի հետ կնախագահի բազմակողմ երկկողմ ռազմավարական երկխոսության առաջին հանդիպումը։
Բացի այդ, Դի Մայոն նախատեսում է քննարկել Ուկրաինայում հրադադարի անհրաժեշտությունը։
Իտալիայի արտգործնախարարին կուղեկցի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղար Մանլիո դի Ստեֆանոն։