ԱՄՆ-ը 300 միլիոն դոլար լրացուցիչ ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային
ԱՄՆ-ը 300 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական «օգնություն» է տրամադրում Ուկրաինային, ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
«ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կհատկացնի մինչև 300 միլիոն դոլարի աջակցություն անվտանգության ապահովման համար՝ Ուկրաինայի պաշտպանունակությանը աջակցելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:
Փաթեթը ներառում է լազերային կառավարվող հրթիռային համակարգեր, Puma և Switchblade անօդաչու սարքեր, զրահատեխնիկա, զինամթերք, գիշերային տեսողության սարքեր, ջերմային պատկերներ, արբանյակային պատկերների ծառայություններ, կապի համակարգեր, գնդացիրներ և բժշկական պարագաներ:
Նշվում է, որ նախագահ Ջո Բայդենի կառավարման օրոք պետությունները արևելաեվրոպական երկրին ռազմական «օգնություն» են հատկացրել 2,3 միլիարդ դոլարի չափով, այդ թվում՝ 1,6 միլիարդ դոլարը՝ ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո։