ԱՄՆ-ը կօգնի խորհրդային տանկերը Ուկրաինա տեղափոխել. New York Times
ԱՄՆ-ը կնպաստի Ուկրաինա խորհրդային արտադրության տանկերի տեղափոխմանը, որպեսզի ուժեղացնի երկրի զինված ուժերի հնարավորությունները Դոնբասում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով New York Times-ին, որը հղում է անում ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ն առաջին անգամ հակամարտության ընթացքում միջնորդ կդառնա ուկրաինական կողմին խորհրդային տանկերի փոխանցման գործընթացում, որոնց մատակարարումները, ենթադրաբար, պետք է սկսվեն մոտ ապագայում։ Հրապարակման մեջ չի նշվում նաև ռազմական տեխնիկայի քանակությունը, որը նախատեսվում է փոխանցել ուկրաինացի զինվորականներին, ինչպես նաև չի նշվում, թե որ պետությունները կարող են մասնակցել Կիև զենքի տեղափոխմանը։
Ավելի վաղ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական «օգնություն» է տրամադրում Ուկրաինային՝ 300 մլն դոլարի չափով։