Միացյալ Նահանգները վերացնելու է իր քիմիական զենքի բոլոր պաշարները. Պենտագոն
ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ միջուկային ծրագրերի, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության հարցով օգնական Դեբորա Ռոզենբլումը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մինչեւ 2023 թ. սեպտեմբերը վերացնելու է իր քիմիական զենքի բոլոր պաշարները:
Մասնավորապես, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցով հանձնաժողովի լսումներում՝ նա ասել է. «Հպարտությամբ տեղեկացնում եմ, որ մենք ոչնչացրել ենք Միացյալ Նահանգների քիմիական զենքի զինանոցի 98 տոկոսը: Մենք մոտ ենք նախատեսված ժամկետներում՝ մինչև 2023 թ սեպտեմբեր, ԱՄՆ-ի քիմիական զենքի ողջ ժառանգած պաշարի ոչնչացման ավարտին»: