Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
Մամուլ

Իսկ երկիրը պարզապես ձեռքից գնում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի սադրանքները ոչ միայն չեն նվազելու, այլև շատ հնարավոր է, որ ավելի ինտենսիվ բնույթ ստանան։ Սակայն զարմանալի է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են քանդել այն, ինչ մնացել է անվտանգության համակարգից, իսկ հետո զարմանում են, որ Ադրբեջանը ագրեսիվ ու լկտի պահվածք է դրսևորում։ Օրինակ՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը պիտի արդեն ձեռնամուխ լիներ զինված ուժերը բարեփոխելու ու ավելի հզոր անվտանգային համակարգ ստեղծելու ուղղությամբ գործուն քայլերին, բայց դրա փոխարեն շարքից հանում են պատերազմից հետո մնացած անվտանգային վերջին ատամնանիվները։ Երեքուկես տարի շարունակ այս իշխանությունները հնարավոր ու անհնար մեթոդներով հարվածել են բանակին, զինվորականներին, ու հիմա էլ շարունակում են այդ գործընթացը:

Մյուս կողմից էլ՝ ուշագրավ է, որ հակառակորդի զորքերը ՀՀ տարածքի ներսում են, սահմաններին պարբերականորեն լարվածություն ենք ունենում, և ցանկացած պահի բացառված չեն ռազմական լայնամասշտաբ գործողությունները, սակայն տևական ժամանակ է, ինչ ԶՈւ ԳՇ պետ չունենք, որը զինված ուժերի ամենաբարձր պաշտոնատար անձն է, և որը պետք է կոորդինացնի այդ ոլորտում գործողությունները։ Իշխանության ներկայացուցիչներն ուղղակի հայտարարում են, թե՝ ԳՇ պետ չկա, դրա փոխարեն պաշտոնակատար կա, հերիք է։ Դե, ինչպես ասում են, այս «թիմին» այլևս որևէ բան բացատրելը և հուսալը, որ նրանք կհասկանան, արդեն անիմաստ է դառնում: Նրանց ինչի՞ն է պետք հասկանալը, թե ինչ է ամբողջական պատասխանատվությունը, ամբողջական համակարգումը և այլն: Այ, այսպես էլ ողջ երկիրը պատել են ժ/պ-ներով՝ ՏԻՄ-երից մինչև բանակ:

Առանց այդ էլ Փաշինյանը զինված ուժերի գլխին ինչ փորձարկում ասես արեց՝ հաճախակի փոխելով ԳՇ պետերին, սթրեսի ենթարկելով բանակային համակարգը և թիրախավորելով զինվորականներին։ Իսկ հիմա ընդհանրապես ժ/պ-ության ճանապարհով է թուլացնում բանակը: Խնդիրը կոնկրետ անձը չէ, այլ այն հանգամանքը, որ եթե որևէ մեկին իրոք վստահում եք, եթե այդ մեկը պետք է լիարժեք պատասխանատու լինի, ինչո՞ւ եք թողել ժ/պ-ի կարգավիճակում: Հասկանալի է, չէ՞, որ թեկուզ հոգեբանորեն այդ մարդը, միևնույնն է, ԳՇ-ում և, ընդհանրապես, բանակում ընկալվում է որպես ժամանակավոր:

Գումարած, որ ԳՇ-ում թափուր են նաև մի շարք առանցքային պաշտոններ: Փաշինյանն այլևս որևէ մեկին չի՞ վստահում, թե՞ համապատասխան կադրեր չեն մնացել, այնքան շատ է կադրային կոտորած արվել: Թե՞ այլ՝ ավելի խորքային պատճառներ կան: Հնարավոր է՝ բոլորը միասին: Այս ամենին զուգահեռ, Արցախում առկա իրավիճակը ցույց է տալիս, թե ինչքան վտանգավոր ու ավելորդ է զորքերի՝ երկկողմանի հետքաշման գաղափարը։ Կարծես թե դրանով հիմք է ստեղծվում, որ հակառակորդը կրկին առաջխաղացում ունենա, քանի որ երբ հայկական կողմը հետ է քաշում իր զորքերը, ադրբեջանական զինված ուժերը պարզապես առաջ են շարժվում, ապա հրաժարվում են հեռանալ։ Հիշում ենք, որ Փաշինյանն առաջարկում էր ու հիմա էլ է առաջարկում, որ սահմանազատում ու սահմանագծում իրականացնելու համար պետք է սահմաններից զորքերի հայելային հետքաշում կատարել։

Հանրությունը թող չզարմանա, որ ՀՀ սահմանամերձ շրջաններում կարող ենք ունենալ այնպիսի պատկեր, երբ որ այդ հայելային հետքաշման արդյունքում հակառակորդն էլ ավելի խորանա ՀՀ տարածքում։ Մյուս կարևոր իրողությունն այն է, որ ՀՀ իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ մեզ տեխնոլոգիական բանակ է պետք, քանի որ ներկայումս պատերազմի կամ ռազմական գործողությունների ելքն առաջին հերթին որոշում են գերժամանակակից և գերճշգրիտ սպառազինությունները, որոնք կիրառվում են կոնկրետ խնդիրներ լուծելու նպատակով։ Պատահական չէ, որ նույնիսկ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը շարունակում է նորագույն սպառազինություններ ձեռք բերել ու դրա հետ մեկտեղ նոր զորամասեր է բացում՝ այդ թվում ձևավորելով «Կոմանդո» զորքերը։

Իսկ մեր իշխանություններն ի՞նչ են ձեռնարկել այս ընթացքում, քանի՞ նոր զորամաս են բացել կամ գերժամանակակից սպառազինությունների ի՞նչ ձեռքբերումներ են ունեցել։ Պատասխանը պարզ է՝ ոչինչ չի արվել։ Հաջորդ հարցը՝ արդյո՞ք ՀՀ ղեկավարությունն ուսումնասիրել կամ վերլուծել է, թե ինչո՞ւ պարտվեցինք Արցախյան 44-օրյա պատերազմում, կամ ինչպիսի՞ միջոցներով կարելի է պայքարել թշնամու ռազմավարության և մարտավարության դեմ։ Առաջինը, կարծում ենք, միանշանակ ոչ, քանզի իրենց ձեռնտու չէ:

Այս տրամաբանությամբ ստեղծված խորհրդարանական քննիչ հանձնաժողովը, որն արդեն կրում է «Նիկոլ Փաշինյանի անվան հանձնաժողով» անունը, պարզապես շոու է, ու իրականության բացահայտման առումով ոչինչ չի տալու: Իրականությունը կբացահայտվի միայն այն բանից հետո, երբ այս իշխանությունը հեռանա: Ինչ վերաբերում է հարցադրման երկրորդ մասին, ապա մենք դեռ այնքան լավատես ենք, որ այսքանից հետո դեռ հույս ունենք, որ նման վերլուծություններ արվում են: Կրկնենք՝ Ադրբեջանը հետևողականորեն պատրաստվում է նոր էսկալացիայի, քանի որ նրա զինվորականները Թուրքիայում համապատասխան մասնագետների համակարգմամբ մարզվում են, որպեսզի արագ առաջխաղացում ունենան՝ այդ թվում և լեռնային պայմաններում։ Իսկ մեզ մոտ իշխանություններն ամեն ինչով զբաղված են, բացի բուն գործից։

Ինչքան ոչ պրոֆեսիոնալ կադրեր կան, որոնք սոցցանցերում ժամանակ անցկացնելուց բացի ոչինչ չգիտեն, Փաշինյանը լցրել է պետական համակարգ՝ այդ թվում և անվտանգության ոլորտ։ Զուգահեռ Նիկոլը զբաղված է միայն ներքին հարցերով. ամեն ինչ անում է ՏԻՄ-երը վերջնական զավթելու համար և իրավապահների ձեռքերով քրեական հետապնդումների է ենթարկում իր անձի համար անցանկալի անձանց: Իսկ երկիրը պարզապես ձեռքից գնում է...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում