Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
Մամուլ

Թուրքական «խաղեր» ընդդեմ բոլորի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ուկրաինայի հակամարտությունը աշխարհում նոր ու անկայուն աշխարհաքաղաքական միջավայր է ստեղծել։ Եվ պետությունները, ուկրաինական իրադարձությունների հետ կապված որոշակի հեռանկարային հաշվարկներից ելնելով, հատուկ դիրքորոշում են ձևավորում։ Արևմտյան բլոկի մաս կազմող երկրները հիմնականում հանդես են գալիս Ուկրաինայի պաշտպանությամբ և սատարում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման քաղաքականությանը։ Սակայն որոշ պետություններ էլ, որոնց հետ ՌԴ-ն բավական սերտ կապեր ունի, դեմ են արտահայտվում Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցային քաղաքականությանը։

Իսկ բազմաթիվ երկրներ ուղղակի փորձում են չեզոք կամ հավասարակշռված մոտեցում որդեգրել՝ գտնելով, որ ռազմական գործողություններն ու հակամարտության շարունակական սրացումը սասանում է առկա աշխարհակարգի հիմքերը և բացասական հետևանքներ է ունենում ողջ մարդկության համար։ Այսպիսի դիրքորոշումների պրիզմայի ներքո հատկապես ուշադրության են արժանի Թուրքիայի մոտեցումները։ Անկարան մի կողմից Կիևին ակտիվորեն զինում է ու հայտարարում, թե ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, իսկ մյուս կողմից էլ, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, հրաժարվում է միանալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին։ Դրանով Անկարան փորձում է ցույց տալ, թե հավասարակշռված մոտեցում ունի և կարող է Կիևի ու Մոսկվայի միջև հանդես գալ որպես միջնորդ. դրա արդյունքն էր նաև այն, որ Բելառուսում սկսված ռուս-ուկրաինական բանակցությունները օրերս իրենց շարունակությունն ունեցան արդեն Թուրքիայում։

Միևնույն ժամանակ, ուկրաինական ճգնաժամի ու Արևմուտք-Ռուսաստան լարված հարաբերությունների շարունակությունը ձեռնտու է Անկարային, քանի որ դրա արդյունքում Թուրքիան իր ծավալապաշտական նկրտումներն իրականություն դարձնելու հնարավորություն է տեսնում։ Մասնավորապես, թուրքական վերնախավի պանթուրքական ծրագրերի շրջանակներում են տեղավորվում Հարավային Կովկասն ամողջությամբ թուրքական ազդեցության տակ գցելու ծրագրերը։ Պատահական չէ, որ Թուրքիան միշտ փորձել է ակտիվ ներգործություն ունենալ Արցախյան հիմնախնդրի կապակցությամբ և, ինչու չէ, նաև հանդես գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կազմում, սակայն նրան թույլ չի տրվել, իսկ ներկայիս իրավիճակում Թուրքիային, կարծես թե, պղտոր ջրում ձուկ որսալու հնարավորություն է ընձեռվել։ Արցախյան պատերազմից հետո Անկարան հայտարարում է, թե հստակորեն տրամադրված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և սահմաններն այլևս փակ պահելու պատճառ չի տեսնում։

Անգամ վերջերս ՀՀ արտգործնախարարը մեկնեց մասնակցելու Անթալիայի դիվանագիտական համաժողովին։ Սակայն միամտություն է կարծել, թե Թուրքիան առանց նախապայմանների գնալու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման։ Եթե 2008 թվականին սկսված «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ, երբ Թուրքիան միջազգային ճնշման տակ էր և ներկայիս նման ամուր դիրքեր չուներ, չգնաց նման քայլի, ինչո՞ւ պետք է այժմ գնա։ Մյուս կողմից էլ՝ պատմությունը ցույց է տվել, որ թուրքական դիվանագիտությանը չպետք է երբեք հավատալ, քանի որ թուրքերին միշտ էլ բնորոշ է եղել ստելը, երկու լարի վրա խաղալը և ուխտադրուժ քաղաքականություն վարելը։

Եվ Հայաստանի իշխանություններն արդեն իսկ պետք է հասկացած լինեին, որ իսկապես «թուրքը մնում է թուրք», երբեք պետք չէ հավատալ նրանց խոսքին ու խաղաղություն մուրալու միջոցով ապավինել նրանց ողորմածությանը։ Տեսեք, ամենաթարմ օրինակը. Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն մի կողմից դրական է գնահատում Հայաստանի արտգործնախարարի հետ իր հանդիպումները և ձեռք բերված որոշ պայմանավորվածությունները, սակայն մյուս կողմից էլ հայտարարում է, թե Հայաստանի հետ հարաբերություններում առանց Ադրբեջանի համաձայնության որևէ քայլի չեն գնալու։ Ստացվում է, որ Թուրքիան միայն ու միայն նախապայմանների լեզվով է խոսում, իսկ այդ նախապայմաններն առաջ են քաշվում Ադրբեջանի միջոցով։ Այդ մոտեցման շրջանակներում է, որ Էրդողանը հայտարարում է, թե հայկական զինված ուժերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն «Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից»:

Փաստորեն, Թուրքիան ոչ թե ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, այլ նոր զիջումներ կորզել հայկական կողմից, ինչու չէ՝ նաև Հայաստանն ամբողջությամբ գցել թուրքական ազդեցության տակ։ Եվ պատահական չէ, որ Չավուշօղլուն ընդգծում է, որ Անկարան մտադիր է կազմակերպել Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ պարզաբանումից պարզ դարձավ, որ Անթալիայի դիվանագիտական համաժողովի ժամանակ իսկապես եռակողմ հանդիպման նման առաջարկ եղել է, սակայն հայկական կողմը չի համաձայնել, ու հիմա էլ հայկական օրակարգում նման հարց չկա։ Ըստ էության, Թուրքիան ակնարկում է Հարավային Կովկասում եղած խնդիրները լուծելու նպատակով եռակողմ ձևաչափով աշխատելու իր դիրքորոշման մասին, որտեղ ինքը թելադրողի դեր կստանձնի։

Իսկ սա ուղիղ ու բաց ակնարկ է իրենց երազանքների մասին՝ տարածաշրջանից դուրս մղել միջնորդ երկրներին և առաջին հերթին Ռուսաստանին։ Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսվում է Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը, և դրա կազմակերպման հարցում բնական է, որ Ռուսաստանն էլ իր ներգրավվածությունն ունի, սակայն Բրյուսելում նախատեսվող հանդիպման ֆոնին երեք արտգործնախարարների առանձին հանդիպում կազմակերպելու թուրքական առաջարկը նշանակում է, որ Անկարան տորպեդահարելու է բոլոր այն պայմանավորվածությունները, որոնցում ինքը միջնորդի դերում հանդես չի եկել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: