Ոտքս առանձին նյուսմեյքեր էր դարձել. Արմեն Աշոտյան
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իրեն ավելի լավ է զգում: Այդ մասին նա գրառել է ֆեյսբուքյան իր էջում: Նախարարը սրտացավության համար շնորհակալություն է հայտնել: Արմեն Աշոտյանը մասնավորապես գրել է.
«Ժողովուրդ ջան, բարի առավոտ։ Շատ ավելի լավ եմ։
Կրկին շնորհակալ եմ զորակցության և սրտացավության համար։
Ոսկորների կոտրվածքները բուժելի են, անբուժելի է ոմանց ուղեղանյութի ինքնահրկիզումը։ Իմ նման թեթև տարեք։
Համ էլ լավ է էլի, ոտքս առանձին նյուսմեյքեր էր դարձել»:
Հիշեցնենք, որ նախարարն ընկել է իր տան դիմաց, կոտրել էր ոտքը և տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն: