Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
Մամուլ

Բնապահպանը կարծում է, որ այս օրենքն էլ կյանքի չի կոչվի, կրկեսի գեղղեկավարն էլ ասում է՝ «օրենքը կա, պետք է ենթարկվենք». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրերս Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է արգելել լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի որոշ կենդանիների օգտագործումը կրկեսներում: Այս որոշումը, մեղմ ասած, միանշանակ արձագանքի չարժանացավ: Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է` տարբեր փորձագետներ տևական ժամանակ բարձրացրել են այս հարցը, որ կրկեսը պետք է լինի առանց կենդանիների:

«Հուրախություն մեզ` նման օրենք ընդունվեց: Բայց լինենք անկեղծ: Տեսանք, թե ինչ եղավ պոլիէթիլենային տոպրակների նախագծի հետ: Կարծում եմ, որ վայրի կենդանիներին առնչվող օրենքն էլ ի կատար չի ածվի, ինչպես բազմաթիվ օրենքներ ՀՀ-ում: Այսինքն, կառավարումը շատ վատ է կազմակերպվում, և շատ հնարավոր է, որ մի օր, օրինակ` կրկեսի տնօրինությունն արտերկրից կրկեսային խումբ հրավիրի, որն էլ կասի, որ իր խմբում եղած կենդանիները վայրի բնությունից վերցված չեն, կրկեսում են ծնվել, պետք է ցուցադրենք: Օրենքում շատ հետաքրքիր մի բան կարդացի, որ կրկեսում կարելի է գալ և դիտել կենդանիների: Ստացվում է, որ այս օրենքը կարող են շրջանցել, վերջում էլ մի հավելված ավելացնել, որ ներկայացվող կենդանիներն անունով վայրի են, ինչպես ասում էին դելֆինների ժամանակ, բայց իրենք ծնվել են, օրինակ` կենդանաբանական այգում, անազատության մեջ և այլուր:

Մեր երկրում ամեն ինչ հնարավոր է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սիլվա Ադամյանը: «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր տնօրեն Սոս Պետրոսյանն էլ նշում է, որ վերջերս լույս տեսած իր` «Հայկական կրկեսը երեկ և այսօր» գրքում ուշադրություն է դարձրել կենդանավարժությանը, այն ավանդույթներին, որոնք ունեցել ենք: «Կրկեսն առանց կենդանավարժության` կարծես ճաշն առանց աղի: Առանց կենդանավարժության կրկեսը դժվար է պատկերացնել, բայց քանի որ օրենքն ընդունվեց, հարմարվում ենք դրան:

Ի վերջո, կան ընտանի կենդանիներ` ձիեր, շներ և այլն: Բացի դա, վայրի կենդանիների բացակայությունը կփորձենք կոմպենսացնել բազմաժանր ակրոբատիկական թռիչքային ատրակցիոններով: Այնպես կանենք, որ ժողովուրդը չզգա վայրի կենդանիների բացակայությունը»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Պետրոսյանը: Ընդգծում է, սակայն, երկար տարիներ լինելով կրկեսի տնօրեն և գեղղեկավար՝ նկատել է` երբ երեխաները ծնողների հետ գալիս են տոմս գնելու, հարցնում են` վագրեր, առյուծներ, արջեր կա՞ն, եթե իմանում են, որ չկան, շատերը տոմս չեն գնում: «Իհարկե, ֆինանսական առումով օրենքը կվնասի կրկեսին, բայց օրենքը կա, պետք է ենթարկվենք դրան և կոմպենսացնենք մյուս ժանրերով: Կրկեսային արվեստը բազմաժանր է, թող ժողովուրդը չմտածի, այնպես կանենք, որ կրկեսում միշտ տոն լինի»,-եզրափակում է կրկեսի տնօրենը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: