Էրդողանը խոսել է Սև ծովում ականի հայտնաբերման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Սև ծովում ականների հայտնաբերումից հետո հայտարարել է, որ այս պահին խնդիրներ չկան։
«Այս պահին մենք որևէ խնդիր չունենք։ Բայց, իհարկե, մենք շարունակում ենք համապատասխան միջոցներ ձեռնարկել»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Սև ծովի արևմտյան ափին Բուլղարիայի հետ սահմանի մոտ ականի հայտնաբերման մասին։