Էրդողանը Պուտինին և Զելենսկուն առաջարկել է հանդիպել Ստամբուլում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կարող է կայանալ Ստամբուլում: Այս մասին գրում է TACC-ը։
Նա հիշեցրել է, որ նախօրեին բանակցություններ է վարել Ուկրաինայի ղեկավարի հետ և «դրական կարծիք» է կազմել, իսկ ապրիլի 1-ին պետք է խոսեր Վլադիմիր Պուտինի հետ, և Էրդողանը հույս է հայտնել, որ Պուտինը նույնպես դրական կարծիք կունենա։ Թուրքիայի ղեկավարը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ նախնական խորհրդակցություններից հետո կարող են որոշակի քայլեր ձեռնարկվել «հատկապես Ղրիմի և Դոնբասի հետ կապված»։
«Եթե մենք կարողանանք Ստամբուլում գագաթնաժողով անցկացնել, որպեսզի նրանք որոշեն բացասական միտումը վերածել դրականի, ապա մենք շատ ուրախ կլինենք»,-ասել է Էրդողանը։
Էրդողանը բազմիցս հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում միջնորդ դառնալու Թուրքիայի պատրաստակամության մասին։ Նա Թուրքիայի նպատակն է անվանել երկու նախագահների հանդիպում անցկացնելը։