Քարագլուխ ամենաբարձր նիշը գտնվում է մեր վերահսկողության, մի քանի կարևոր բարձունքներ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ. Արցախի նախագահն ԱԽ նիստ է անցկացրել (տեսանյութ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստից:
Տեսանյութին կից նա գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Հրավիրել եմ Անվտանգության խորհրդի նիստ՝ ընդլայնված կազմով: Հերթական քննարկումն ենք ունեցել Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի և Արցախի արևելյան հատվածում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ: Շեշտադրել եմ այն անելիքները, որոնք անհրաժեշտ են ստեղծված դրության հաղթահարման համար:
Օրակարգային հարցերի քննարկման ընթացքում շահագրգիռ կառույցների պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ եմ տվել»: