«Հանուն Արցախի և Հայաստանի»․ ընդդիմությունը ցույցեր է նախաձեռնում
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ԱԺ ամբիոնից ՀՀ քաղաքացիներին կոչ արեց ապրիլի 5-ին՝ ժամը 18․30-ին, հավաքվել Ազատության հրապարակում՝ քննարկելու՝ ինչպես պահել Արցախը և Հայաստանը:
Լրագրողների հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը մանրամասնեց՝ նշելով, որ ակցիան նախաձեռնել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
Ակցիան կրելու է «Հանուն Արցախի և Հայաստանի» խորագիրը: