Թշնամին ՀՀ տարածքում է, իսկ ՔՊ-ն արտահերթ է հրավիրում՝ համայնքներ զավթելու համար․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
Քիչ առաջ ընդդիմադիր պատգամավորները ևս հանդիպել են Մեծ Բրիտանիայից ժամանած պատգամավորների հետ: Այդ հանդիպման ժամանակ սահմանափակված է եղել ընդդիմադիր պատգամավորների թվաքանակը․ մեզ առաջարկվել է մեր միջից ընտրել, թե ով այնտեղ կգտնվի։ Իսկ հիմա Ալեն Սիմոնյանն իրենց հետ գնաց ոչ թե հանդիպման, այլ ճաշի։
Այս մասին ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Մեզ էլ հրավիրել են իրենց հետ հաց ուտելու․ հաց ուտելու պրոցեսին չենք մասնակցում»,- հավելեց Աննա Մկրտչյանը։
Ինչ վերաբերում է ՏԻՄ նախագծում փոփոխություններ անելու համար ՔՊ հրավիրած արտահերթ նիստին, ապա Աննա Մկրտչյանը նկատեց, որ ՀՀ-ում ՔՊ-ականները արտահերթ նիստ են հրավիրել այն պայմաններում, երբ կա խախտված տարածքային ամբողջականություն, երբ ՀՀ սուվերեն տարածքում անհասկանալի զորամիավորումներ են՝ թշնամական պետությունից ներխուժած, օրեցօր վատթարանում է մեր հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը։
«Տրամաբանական է, որ ԱԺ-ն ունենա արտահերթ նիստ, բայց թե ի՞նչ օրակարգով․․․ Շատ պարզ օրակարգով՝ իրենց խնդիրները լուծելու․․․»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ամենն արվում է, օրինակ, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին ձեռքից պաշտոնը վերցնելու և ՔՊ-ական թեկնածուին տալու համար։
Մանրամասները՝ տեսանյութում