Մարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքիցԱրսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոնՈչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները

Կարևորը, առևտուր անենք և պարգևավճար ստանանք, իսկ որ ատամները սրած գազանը մոտենում է մեր տներին, կարելի է թաքցնել, ի վերջո Երևանում ապրողների մեծ մասը դրանց տեղը չգիտի. Չալաբյան

Մարտի 31-ին, ելույթ ունենալով ՀՀ Կառավարության նիստում, վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում, և որ նրա նպատակն է Արցախի վերջնական հայաթափումը և ոչնչացումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

«Կարելի է միայն ողջունել պրն Փաշինյանի կողմից այս պարզ ճշմարտության վերջնական ընդունումը, եթե սակայն նույն Փաշինյանը, մեկ և կես տարի հայ հասարակությանը մատուցած չլիներ ուղիղ հակառակը՝ որ Ադրբեջանի հետ հնարավոր է արժանապատիվ խաղաղության հասնել, որ հնարավոր է ապահովել Հայաստանի և Արցախի խաղաղ և անամպ ապագան, որ հնարավոր է տարածաշրջանում բացել բոլոր հաղորդակցության ուղիները և բարգավաճման դարաշրջան բացել՝ ընդամենը պետք է մի փոքրիկ զիջում էլ անել Ադրբեջանին՝ հանձնել մի «գորշ և մռայլ» Խծաբերդ, ձյունով ծածկված մի «անպիտան» Սև լիճ, «ոլորաններով և անհարմար» մի Գորիս-Կապան ճանապարհ, անտառներում կորած մի փոքրիկ Ներքին Հանդ, չգիտես որտեղ գտնվող մի աննշան Փարուխ։ Կարևորը, խաղաղություն լինի, առևտուր անենք և պարգևավճար ստանանք, իսկ որ ամեն օր ատամները սրած գազանը ևս մի քայլ մոտենում է մեր տներին, կարելի է թաքցնել, մարսել, ի վերջո Երևանում և նրա շուրջն ապրողների մեծ մասը դրանց տեղը ոչ գիտի, ոչ էլ պատկերացնում է, թե ամեն անգամ ինչ է կորցնում։

Այսօր սակայն, հերթը հասել է Ստեփանակերտը հանձնելուն։ Թշնամին չի էլ թաքցնում իր նպատակը, թշնամական երկու մայրաքաղաքներից գիշատիչները խոսքները մեկ արած, պահանջում են Պաշտպանության բանակի դուրս բերում Արցախի հայկական վերահսկողության տակ մնացած հատվածից։ Կասկած չկա, որ Փաշինյանը, եթե ոչ մի բան իրեն չխանգարի և եթե դա մենք թույլ տանք, ձևի համար մի քանի անգամ հակադարձելով, ի վերջո այդ պահանջը ևս կընդունի (քանի որ դա իր կողմից իրականացվող ծրագրի մաս է), և կթողի Արցախը բախտի քմհաճույքին և հրեշների ողորմածությանը։

Եթե մենք դա թույլ տանք՝ մեր լռությամբ, անտարբերությամբ, կրավորականությամբ, մեր նեղ քաղաքական և անձնական հաշվարկներով։ Սական այսօր մենք կանգնած են առավել իրական, դաժանագույն երկնտրանքի առաջ՝ կորցնել ոչ միայն մեր հայրենիքի կարևորագույն մասը, այլև մեր վերջին 30 տարիների պատմությունը, մեր հպարտությունը, մեր իդեալները, մեր սերունդի հավաքական կենսագրությունը։ Որպեսզի դա տեղի չունենա, մենք պետք է այսօր համախմբվենք Արցախի փրկության հրամայականի շուրջ, ոտքի կանգնենք և նորից պարզենք պայքարի դրոշը։ Հայաստանը պետք է ձերբազատվի թշնամու կամակատարներից և փաստաբաններից, նորից տեր կանգնի Արցախին, պաշտպանի նրան զենքի և միջազգային իրավունքի ողջ ուժով, և դրանով իսկ վերանվաճի սեփական անկախության, խաղաղ և արժանապատիվ ապրելու իրավունքը։

Հազարավոր մեր եղբայրներ, մարտնչելով Արցախի և Հայաստանի անկախության համար, գերադասել են պատիվն ու հայրենիքը, և անմահացել իրենց սխրանքով։ Այսօր մենք ոտքի ենք կանգնում՝ շարունակելու իրենց գործը, պաշտպանելու մեր պատիվն ու հայրենիքը, ու մերժելու անպատիվ գոյությունը։ Յուրաքանչյուրդ ձեզ էլ հարց տվեք, թե ինչն է ձեր համար ավելի թանկ, և դուրս եկեք պայքարի՝ հանուն Արցախի փրկության, և հանուն մեր բոլորիս արժանապատվության»։