Պենտագոնում խոսել են Կիևի ռազմական գործողության մասին
Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան, մեկնաբանելով ռուսական զորքերի դուրսբերումը Ուկրաինայի մայրաքաղաքից հյուսիս և արևելք ընկած դիրքեր, ասել է, որ «Կիևը դեռ վտանգի տակ է, և օդային հարվածները շարունակվում են»։ Նա հավելեց, որ «վերջին 24 ժամվա ընթացքում մենք մեծ տարբերություն չենք տեսել, չի եղել ... զանգվածային շարժում, գոնե առայժմ»: Այդ մասին գրում է «Ամերիկայի ձայնը»։
Կիևից ռուսական զորքերի վերաբաշխումը ցույց է տալիս, որ ռուս զինվորական ղեկավարները հասկանում են, որ Ուկրաինայի մայրաքաղաքը գրավելու իրենց փորձը ձախողվել է, ըստ Պենտագոնի պաշտոնյայի: