Էրդողանն ու Ռեզնիկովը հեռախոսազրույց են ունեցել
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին Ռեզնիկովը գրել է Twitter-ում։
Նախարարի խոսքով՝ քննարկվել է առաջնագծում տիրող իրավիճակը։
«Ես Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ քննարկել եմ առաջնագծում տիրող իրավիճակի մանրամասները։ Ես բարձր եմ գնահատում Թուրքիայի ցուցաբերած ողջ աջակցությունը, այդ թվում՝ քաղաքական և դիվանագիտական»,- ասվում է ուղերձում։