Մակրոնի և Շոլցի խնդրանքով Մարիուպոլում կբացվի մարդասիրական միջանցք
«Ռուսաստանը մարդասիրական միջանցք կբացի Մարիուպոլից՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի անձնական խնդրանքով Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին»։ Այս մասին ասվում է Ուկրաինայում հումանիտար արձագանքման Ռուսաստանի Դաշնության միջգերատեսչական համակարգող շտաբի հայտարարության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ Մարիուպոլից Զապորոժիե միջանցքը՝ Բերդյանսկի միջանկյալ կետով, կբացվի ապրիլի 1-ից։
Ինչպես նաև օպերացիայի հաջող անցկացման համար առաջարկվում է այն անցկացնել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ։