Իտալիայում դեռևս չգիտեն, թե ինչ կարգով կվճարեն ռուսական գազի դիմաց
«Իտալիան Ռուսաստանից գազի մատակարարումների դիմաց վճարելու հարցում հավատարիմ կմնա եվրոպական գծին, Եվրահանձնաժողովն ուսումնասիրում է նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը»։ Այս մասին ասված է երկրի կառավարության հաղորդագրության մեջ։
«Պուտինի հայտարարած միջոցառման վերջնական մեկնաբանություն դեռևս չկա։ Եվրահանձնաժողովն ուսումնասիրում է միջոցառումները և տարբեր բացատրական ասպեկտները։ Այս պահին վճարումը հնարավոր է եվրոյով և ռուբլով։ Իտալիան հավատարիմ կմնա եվրոպական մակարդակով համաձայնեցված գծերին»,- ասել է Նախարարների խորհրդի ղեկավարությունը։
Ինչպես նշվում է, ռուսական գազի դիմաց վճարելու հարցը կբարձրացվի Իտալիայի վարչապետի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցի ժամանակ։