Ռուսական ուժերը Չեռնոբիլի ատոմակայանի վերահսկողությունը հանձնել են ուկրաինացի անձնակազմին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին պնդում է, որ ռուսական ուժերը Չեռնոբիլի ատոմակայանի վերահսկողությունը հանձնել են ուկրաինացի անձնակազմին։
«Այսօր Ուկրաինան տեղեկացրել է ՄԱԳԱՏԷ-ին, որ ռուսական ուժերը, որոնք փետրվարի 24-ից վերահսկում են Չեռնոբիլի ատոմակայանը, ատոմակայանի հսկողությունը գրավոր հանձնել են ուկրաինացի անձնակազմին»,- ասել է Գրոսին, որի հայտարարությունը տարածել է ՄԱԳԱՏԷ-ի մամուլի ծառայությունը: