ԱՄՆ Պետդեպում նշում են, որ Ռուսաստանում ձերբակալում են ԱՄՆ-ի քաղաքացիներին
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ռուսական ռազմական և հետախուզական ծառայությունները ԱՄՆ քաղաքացիներին ձերբակալում են հենց Ռուսաստանում, ինչպես նաև Դոնբասում։
«Վերջին շաբաթների ընթացքում մենք տեսել ենք տեղեկություններ, որ ԱՄՆ քաղաքացիները ռուս զինվորականների կողմից ձերբակալվել են Ուկրաինայում, ինչպես նաև ցամաքային տարհանումների ժամանակ»: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Նա նշել է, որ ռուսական հատուկ ծառայությունները հենց Ռուսաստանում են ձերբակալում ամերիկացի քաղաքացիներին։
«Միանգամայն հնարավոր է, որ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները ձերբակալում են ԱՄՆ քաղաքացիներին հենց նրանց ազգության պատճառով»։