Բայդենից պահանջում եմ ավելացնել հրթիռների մատակարարումն Ուկրաինա, ես պատրաստ եմ պարգևատրել ծերուկին․ Կադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից պահանջել է ավելացնել Javelin MANPADS-ի մատակարարումներն Ուկրաինա, քանի որ համալիրը հատկապես դուր է եկել չեչեն մարտիկներին։
«Մենք Բայդենից պահանջում ենք ավելացնել Javelin-ի մատակարարումները: Ես պատրաստ եմ անձամբ պարգևատրել ծերունուն ռուսական հատուկ գործողությանն ակտիվորեն աջակցելու համար»,- ասել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
Նա նշել է, որ չեչեն մարտիկները 24/7 զբաղված են Մարիուպոլում «Բանդերային և ազգայնական չար ոգիներին» որոնելով և վերացնելով։