Մեծ Բրիտանիան Կիևին հորդորում է դեռ համաձայնագիր չկնքել Ռուսաստանի հետ
Մեծ Բրիտանիան ավելի կոշտ դիրքորոշում է ընդունում, քան ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Գերմանիան ռուս-ուկրաինական բանակցությունների հարցում՝ խորհուրդ տալով Կիևին դեռ համաձայնագիր չկնքել Ռուսաստանի հետ, գրում է The Times-ը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության աղբյուրներին:
Ըստ նրանց՝ Լոնդոնը մտահոգված է Վաշինգտոնի, Փարիզի և Բեռլինի պատրաստակամությամբ՝ մղելու Ուկրաինային Կրեմլին զգալի զիջումների գնալու։ Միացյալ Թագավորության իշխանությունները չեն կիսում իրենց դաշնակիցների ցանկությունը՝ հասնել ռուս-ուկրաինական համաձայնագրերի կարճաժամկետ կնքմանը, քանի որ կարծում են, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի միայն այն դեպքում, երբ Ուկրաինան գտնվի ամենաուժեղ դիրքերում։
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ճնշման ուժեղացման օգտին, քանի դեռ «ռուսական զորքերը չեն լքել Ուկրաինան, ներառյալ Ղրիմը»։