Ռուսաստանի դեսպանը մեղադրում է ԱՄՆ-ի սենատորներին Ռուսաստանի և Լատինական Ամերիկայի երկրների միջև վեճ հրահրելու մեջ
Ամերիկացի սենատորները, որոնք Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում հանել Ռուսաստանի մշտական դիտորդի կարգավիճակը Ամերիկյան պետությունների կազմակերպությունում (OAS), փորձում են տարաձայնություններ սերմանել Ռուսաստանի և Լատինական Ամերիկայի երկրների միջև։ Ինչպես նշում է Gazeta.ru-ն՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, ում խոսքերը տարածել է ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
«Նման հռետորաբանությունը «Մոնրոյի դոկտրինի» ևս մեկ դրսևորում է, որը հիմնված է ԱՄՆ-ի կողմից Լատինական Ամերիկայի պետությունների շահերի բացահայտ անտեսման և նրանց կամքը պարտադրելու ցանկության վրա», - ասաց դեսպանը: