Պուտինը Ալիևի և Փաշինյանի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով: Ինչպես նշում է РИА Новости գործակալությունը՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը` շեշտը դնելով գործնական խնդիրների լուծման վրա՝ ապահովել անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում: Բոլոր դրույթների հետևողական իրականացման կարևորությունը հաստատվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ: