Ի՞նչ նպատակով է Զելենսկու գրասենյակը վարձել ամերիկյան իրավաբանական ընկերություն
Վլադիմիր Զելենսկու գրասենյակը վարձել է ամերիկյան իրավաբանական ընկերություն՝ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների վերաբերյալ խորհուրդներ տալու և քաղաքական հարցերի շուրջ ԱՄՆ պաշտոնյաների հետ համագործակցությունը հեշտացնելու համար: Ինչպես նշում է Gazeta.ru-ն՝ այս մասին գրել է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարության փաստաթղթին:
Փաստաթղթի համաձայն՝ Մորիսոնն ու Ֆորսթերը Զելենսկու գրասենյակին խորհուրդ կտան «կարգավորիչ հարցերում, ներառյալ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ռեժիմները»: Ընկերությունը կարող է նաև օգնել «համատեքստային նոր միջոցառումներն ու գործողությունները» և հեշտացնել «հարաբերությունները ԱՄՆ կառավարության հետ»:
Փաստաթղթում նաև ասվում է, որ Զելենսկու գրասենյակի ցուցումով Մորիսոնը և Ֆորսթերը կարող են նույն թեմաներով առաջարկություններ անել Ուկրաինայի այլ գերատեսչություններին, օրինակ՝ էկոնոմիկայի, Արդարադատության և Արտաքին գործերի նախարարություններին: