Էրդողանը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հանդիպում անցկացնելու Թուրքիայի պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է հանդիպում անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Էրդողանի խոսքով՝ ինքը մտադիր է իր և թուրք ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել Պուտինին և Զելենսկիին։
«Այս համատեքստում մենք պատրաստ ենք հանդիպում անցկացնել պետությունների ղեկավարների մակարդակով։ Միևնույն ժամանակ, շատ կարևոր է ժամանակավոր հրադադարի ապահովումը»,- Ուզբեկստանից վերադառնալուն պես ինքնաթիռում լրագրողներին ասել է թուրք առաջնորդը։