Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման առաջարկը մնում է ուժի մեջ․ Չավուշօղլու
«Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման առաջարկը մնում է ուժի մեջ»։ Այս մասին A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում հնարավոր չի եղել եռակողմ հանդիպում անցկացնել։
«Հայաստանն իր պահվածքով մեկուսացվել է Թուրքիայից և Ադրբեջանից։ Մեկ օրում ամեն ինչ կարգավորել հնարավոր չէ։ Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են։ Եռակողմ հանդիպման առաջարկը մնում է ուժի մեջ, իսկ Բաքուն դեմ չէ»,- ընդգծել է թուրք նախարարը։