Նա ուժեղ ֆուտբոլիստ է․ Բուսկետսը խոսել է Կեսսիեի մասին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխի Բուսկետսը խոսել է Ֆրանկ Կեսսիեի մասին:
«Միլանի» կիսապաշտպանն արդեն պայմանավորվել է կատալոնական ակումբի հետ 4 տարվա պայմանագիր՝ տարեկան 7 միլիոն եվրոյով, իսկ ամռանն անվճար կտեղափոխվի «Կամպ Նոու»։
«Չավին տեսավ նրա խաղը և համաձայնեց ստորագրել: Ուրախ եմ, որ այսպիսի խաղացողները ցանկանում են միանալ մեզ։ Նա ուժեղ ֆուտբոլիստ է և կօգնի մեզ»,- ասել է Բուսկետսը RAC1-ին տված հարցազրույցում: