Սերխիո Ագուերոն կարող է վերսկսել կարիերան
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն խոստովանել է, որ կարող է վերսկսել կարիերան։
33-ամյա արգենտինացին ելույթներն ավարտել է 2021 թվականի դեկտեմբերին սրտի հետ կապված խնդիրների պատճառով։
«ՖԻՖԱ-ն ինձ արդեն վերաբերվում է լեգենդի պես, բայց երեկ ես մտածում էի, որ կարող եմ վերադառնալ խաղադաշտ։
Բժիշկներն ինձ ասացին, որ 5-6 ամիս ձեռնպահ մնամ ֆուտբոլից, բայց ես արդեն ուզում եմ մարզվել։ Ինձ զանգահարեցին «Ինտեր Մայամիից», ես հրաժարվեցի»,- ասել է Ագուերոն TyC Sports-ին տված հարցազրույցում: