Բրունո Ֆերնանդեշը կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»
Բրունո Ֆերնանդեշը կշարունակի հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում»:
Կողմերը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոր պայմանագրով պորտուգալացին տարեկան կստանա 14-15 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա խաղացողը Պրեմիեր լիգայում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: