Չավուշօղլուն հաստատել է, որ մայիսի կեսերին աշխատանքային այցով կժամանի Իսրայել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել է, որ մայիսի կեսերին աշխատանքային այցով կժամանի Իսրայել, հայտնում է Vesti Israel-ը։
Չավուշօղլուի հետ կմեկնի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը։
Չավուշօղլուի խոսքով, Իսրայելում բանակցությունների ընթացքում կքննարկվի երկկողմ դիվանագիտական հարաբերությունների աստիճանը, դեսպանների մակարդակի բարձրացումը և Միջերկրական ծովում գազատարի համատեղ նախագիծը։