Սերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացության մեջ չկան փաստական հիմքեր. ՊաշտպանՀութիները հայտարարել են Էր-Ռիադին և Սաուդյան նավթային օբյեկտներին հարվածներ հասցնելու մասինՔաղաքացիների 30 տոկոսից ավելին ավելի վատ է գնահատում այս ԱԺ-ի աշխատանքը՝ նախորդի համեմատ․ «Gallup»Իրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներ. ArmLurՌուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար ավելի ցավոտ կլինի, քան եվրոպական երկրների համար. ՌԴ ԱԽԸստ ՀՀ քաղաքացիների՝ ընտրությունները կեղծվե՞լ են և ո՞վ է կեղծել․ «Gallup»-ի հարցումներըՀարցվածների 59 տոկոսը նշել է, որ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունը իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին. սոցհարցումԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար
Եթե չկիսեի Փաշինյանի վարած քաղաքականությունը, հետը կոալիցիա չէինք կազմի. Առուշ Առուշանյան
Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են «BMW»-ն ու «Nissan»-ը, կան վիրավnրներՌուսական բանակն անօդաչուներով հարվածներ է հասցրել Կիևին և Օդեսային. կան զոհեր և վիրավորներԵղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Մահացել է 2024 թվականին Թրամփի դեմ մшհшփորձի ժամանակ վիրավորված տղամարդըԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողներիՌուբեն Ռուբինյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանինՊայթյուն Աթենքի կենտրոնում. կան վիրավորներՔննիչ հանձնաժողովի ստեղծումը նշանակում է, որ իշխանությունը պլանավորում է Վեհափառին ու բարձրաստիճան հոգևորականներին մոտ օրերս «բերման ենթարկել» ԱԺ․ Նարեկ Մալյանը պայքարի ծրագիր ունի Սերժ Սարգսյանը «մենք» ասելով՝ նկատի ուներ ՀՀ-ն, Արցախն ու հայ ժողովուրդը, իսկ Փաշինյանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը. ՇարմազանովՀայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պшտերազմի և դրան հաջորդած բռնագшղթի շարունակությունն էր, և այն հարկ է դիտարկել հենց այդ համատեքստում. Մանե ԹանդիլյանՊահանջում ենք դատախազությունից և ՀԿԿ-ից քննել ՀԱԵ-ի վերաբերյալ զեկույցի օրինականությունը․ «ՀայաՔվե»Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբՆրանց, ում խնայել էին փամփուշտն ու արկը, տարավ կրակը… արցախցի կնոջ հիշողությունը
ՀՀ-ում սպասում են hակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Փաշինյան
Ադրբեջանում մոտ 23 տոկոսով ավելացրել են զինծառայողների աշխատավարձերըՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՏոկաևինԽուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սայաթ-Նովա գյուղումՓաստացի Նիկոլը գնացել-հասել է Նյու Յորք, որպեսզի ՄԱԿ-ի ամբիոնից պատմի Ադրբեջանի ու Թուրքիայի հետաքրքրությունների մասին. Զաքարյան
Կարծում եք՝ պատից նկարը հանելով՝ հերոսի՞ն էլ եք ջնջելու. ջնջել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարը
Իսկ բանակում տասնյակ մահերի մասին ո՞վ պիտի զեկույց պատրաստի ու ազատի այդ աղետից. Տեր Պսակ«Վերջին հանգրվան» ներկայացմամբ Վանաձորի «Բոհեմ»-ը հանգրվանեց ԻջևանումՀրդեհ՝ թեփով ու ալյուրով բեռնված բեռնատարում2023-ի այս օրը Արցախում քաnu էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան
9-ամյա հայ երեխան հшրձшկման է ենթարկվել Իսրայելում. նրա վրա պղպեղի սփրեյ են փչել (տեսանյութ)
Վտանգը կանխելու նպատակով Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից․ ՆԳՆ300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. ՓաշինյանՀիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են. Փաշինյան
Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու. «Հրապարակ»Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»
Հասարակություն

Ո՞ւր էիք, ինչո՞ւ օգնության ձեռք չէիք մեկնում մորը՝ իր որդու գոնե մասունքը գտնելու, լսո՞ւմ եք՝ ինչ եմ ասում, մասունքը, ոչ թե զավակի մարմինը անկենդան, ոչ թե զավակին… հերոսի մայրը՝ Աննա Հակոբյանին

Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս նահատակ, գյումրեցի Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱՄԵՆԱՅՆ ՀԱՐԳԱՆՔՈՎ ԴԻՄՈՒՄ ԵՄ ՁԵԶ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ։

Չգիտեմ՝ ինչքան է շարունակվելու այս ամենը. ինչ են ուզում վարչապետն ու իր տիկինը մեզանից, որ ամենաթանկն ենք տվել, կորցրել մեր զավակներին, մնացել ցավի ճիրաններում, չգիտենք՝ ինչպես դիմակայենք բացվող ամեն օրվան, ինչպես չխելագարվենք զարհուրելի հիշողություններից, որ դաջվել է մեր ուղեղում՝ մեր զավակների մասունքները փնտրելու դաժանագույն տեսարաններից…

Աննա Հակոբյան, դիմում եմ ձեզ, ավելի ճիշտ հիշեցնում, որ մենք մենակ էինք այն դաժան օրերին, երբ խելացնոր կերպով մեր զավակներին էինք փնտրում, չգիտեինք՝ ում դիմենք, ով կօգնի… վստահ եմ, չեք էլ կարող պատկերացնել՝ ինչ էինք զգում… Ու՞ր էիք այդ օրերին, ինչու՞ մեր կողքին չէիք, ինչու՞ օգնության ձեռք չէիք մեկնում ցավից ու անզորությունից խելագարվող մորը՝ իր որդու գոնե մասունքը գտնելու, լսու՞մ եք՝ ինչ եմ ասում, մասունքը, ոչ թե զավակի մարմինը անկենդան, ոչ թե զավակին…

Մենք անցանք կենդանի դժոխքի միջով, տեսանք ու զգացինք մարդկային կյանքի հետ անհամատեղելի տառապանքներ, որ կրում ենք մեր սրտում մինչ օրս… Ու՞ր էր երկրի ղեկավարի տիկինը մեզ համար այդ ծանրագույն օրերին… Դուք մեզ հետ չէիք…

Այսօր էլ հանգիստ թողեք մեզ՝ որդեկորույս մայրերիս, մեր սրբագույն անունը ձեր քաղաքական ճղճիմ նպատակների հետ մի կապեք, գոնե հարգանքով վերաբերվեք մեր կորստին, ռեստորանային համալիրներում կեղծ ու բարձրագոչ բառեր մի հնչեցրեք՝ իբրև թե մեզ գոտեպնդելու մասին: «Խաչիկ-վաչիկի»-ի պարային ռիթմերը մեզ համար չեն, դրանով միայն աղ եք լցնում մեր վշտին, անլուրջ դարձնում մեր՝ հերոսներ ծնած մայրերիս համեստագույն կերպարը, աղավաղում իրականությունը…

Հեռու՛ մնացեք մեզանից, մեր կյանքից, մենք՝ որդեկորույս մայրերով միմյանց մխիթարել գիտենք և շարունակելու ենք ապրել մեր ձևով՝ ապրեցնելով մեր հերոս զավակների հիշատակը…»։