Հարավային և Հյուսիսային Օսիան կարող են միավորվել Ռուսաստանի կազմում
«Հարավային Օսիան, եթե դառնա Ռուսաստանի մաս, կարող է միավորվել ռուսական մեկ այլ տարածաշրջանի՝ Հյուսիսային Օսիայի հետ»։ Այս մասին հայտարարել է չճանաչված հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը, փոխանցում է «Ռոսիա 24»-ը։
Բիբիլովը երկու շրջանների միավորումն անվանել է «անհրաժեշտ քայլ», սակայն նշել է, որ «Հարավային Օսիան կարող է դառնալ միայն Ռուսաստանի մաս՝ որպես առանձին միավոր»։