Չինաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել «չինական սպառնալիքի» ուռճացումը
Միացյալ Նահանգները, որը գործնականում խաթարում է համաշխարհային խաղաղությունն ու կայունությունը, պետք է դադարեցնի «չինական սպառնալիքի» ուռճացումը, հինգշաբթի ասել է Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Ու Ցյանը։
«Ամեն անգամ, երբ Չինաստանը հրապարակում է պաշտպանական բյուջեի տվյալները, միշտ կան մի շարք լրատվամիջոցներ և քաղաքական գործիչներ Միացյալ Նահանգներից և արևմտյան երկրներից, ովքեր հանդես են գալիս չարամիտ քննադատությամբ: Չինաստանը կտրականապես դեմ է դրան»,- ասել է Ու Ցիանը ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Չինաստանի հասցեին քննադատությունը: