Թուրքիան չի տեսնում Ստամբուլի հանդիպման որոշումների կատարումը․ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական կողմը չի տեսնում Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների Ստամբուլի հանդիպման որոշումների իրականացումը։
Սակայն, ըստ նրա, բանակցություններում որոշ հարցեր ընդհանրապես չեն բարձրացվում։
«Ռուսաց լեզվի վերաբերյալ քննարկումներ չկան։ Հիմա համեմատաբար ավելի քիչ են քննարկվում այնպիսի հարցեր, ինչպիսիք են ապառազմականացումը: Ինչպիսի՞ն կլինի Ղրիմի և Դոնբասի տարածաշրջանի կարգավիճակը. Առաջնորդները որոշում կկայացնեն»,- ասել է Չավուշօղլուն։