Ադրբեջանցիների սադրանքների հետևանքով Խրամորթից տարհանված կինը լույս աշխարհ է բերել իր 5–րդ երեխային (տեսանյութ)
Այսօր Ստեփանակերտի ծննդատան բակում դիմավորեցին ամենափոքրիկ խրամորթցուն:
Հայրը փոքրիկ Լեոին մի քանի րոպեով տեսնելու հնարավորություն ունեցավ:
Ինքը կրկին մեկնեց Խրամորթ՝ մարտական ընկերների մոտ:
Ընտանիքը առայժմ Իվանյանում կապրի, մինչև Խրամորթ վերադառնալը կանանց ու երեխաների համար համեմատաբար անվտանգ լինի: