Հերթական զինված հարձակումն է տեղի ունեցել Իսրայելում
Հինգշաբթի, մարտի 31-ի առավոտյան, դանակով զինված պաղեստինցին հարձակվել է մարդկանց վրա։ Հարձակվողին հաջողվել է դանակահարել 28-ամյա մի երիտասարդի, որից հետո նրան «վնասազերծել» են կանգառում գտնվող մարդիկ։ Հարձակվողը ծանր վիրավոր է։
Շտապօգնությունը տուժածին տեղում օգնություն ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել է Երուսաղեմի Շաարե Զեդեկ հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա վնասվածքը գնահատել են որպես միջին ծանրության:
Մի քանի ժամ առաջ իսրայելցի զինվորականները շրջապատել էին պաղեստինյան Ջենին քաղաքի կենտրոնում գտնվող շենքը և փախստականների համանուն ճամբարը, որտեղ, ըստ հետախուզության, ենթադրյալ ահաբեկիչներ են եղել։ Տեղում դաժան բախումներ են սկսվել՝ տեղացի ակտիվիստները հարձակվել են զինվորների վրա։ Պաղեստինցի զինյալները կրակ են բացել նրանց վրա, փոխհրաձգություն է սկսվել։ Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայող է վիրավորվել։ Պաղեստինյան կողմը հայտնել է նաև զոհերի մասին։