Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
Մամուլ

Ո՞ւմ կովը պետք է բառաչի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Օնորե դը Բալզակը իր հանրահայտ «Հայր Գորիո» գրքում այսպիսի միտք է արտահայտել. «Մեծ հարստության հետևում, որի բացատրությունը անհնար է գտնել, թաքնված է այնքան հմտորեն կատարված հանցագործություն, որ ոչ ոք չի կարող բացահայտել»: Նկատի ունենանք, որ, այնուամենայնիվ, Բալզակը չի պնդել, որ բոլոր հարուստ մարդիկ գողեր են…

Մեր օրերում հանրահայտ է այդ խոսքերի ավելի պարզեցված տարբերակը, որը գրվել է 1912 թվականին Լոնդոնում կայացած մեծահարուստների մի ընթրիքի առիթով տպագրված հոդվածում. «Ցանկացած մեծ կարողության հետևում թաքնված է հանցագործություն»: «… 30 տարի չթալանեին, զենք առնեին ու Ղարաբաղը պաշտպանեին։ Ամեն անգամ կռիվ ենք անում, ուզում ենք միշտ պատերազմական գործողությունների մեջ լինենք, լացենք, հետո ուրիշից պահանջենք»: Նման կերպ է արտահայտվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նիստի ժամանակ։ Այսինքն, ըստ Սուքիասյանի, Հայաստանում միայն «նախկիններն» են 30 տարի թալանել երկիրը: Ինչպես ռուսական ասացվածքն է ասում, «ում կովը բառաչի, քոնը թող լռի»:

Եթե նման բան ասեր, ասենք, սահմանային ինչ-որ գյուղի բնակիչ, կամ էլ Երևանի մի բանվոր կամ տաքսիստ, կարելի էր հասկանալ: Ըստ Խաչատուր Սուքիասյանի, 30 տարի թալանել են, թալանել են և կրկին թալանել են, իսկ ինքը …աստծո գառ, պարտաճանաչ հարկատու, տաղանդ, ով կարողանում է իր քրտինքով միլիոններ աշխատել՝ ընդ որում, ամեն ինչ օրինական ճանապարհով և այնպիսի երկրում, որը մխրճված է թալանի ու կոռուպցիայի մեջ: Լավ, հարց, որ այդպես թալանել են, ընդ որում՝ բոլոր «նախկինները», անխտիր բոլոր պաշտոնյաներն ու օլիգարխները, այդ ո՞նց ստացվեց, որ ինքը Հայաստանի առնվազն առաջին տասնյակում գտնվող մեծահարուստների ցուցակում է: Իսկ հիմա՝ «նոր Հայաստանում», որքան նոր բիզնես կա կամ հնի «ռեինկարնացիա» ու «վերահասցեավորում», ըստ ԶԼՄ-ների, այսպես թե այնպես, կապվում է նրա անվան հետ:

Անձամբ ես և, հավանաբար, շատերը լոյալ վերաբերմունք ունենք մեծահարուստների նկատմամբ, խելացի են եղել, հարստացել են: Բայց Խաչատուր Սուքիասյանի այս արտահայտությունը, ինչքան էլ դա տարօրինակ հնչի, ինձ և հավանաբար շատերի համար վիրավորական է, ծաղրական: Այստեղ ընդամենը կարելի է արձանագրել մի հին ճշմարտություն. «Լեզուն է մարդու ամենամեծ թշնամին»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: