Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
Մամուլ

«Ավիացիայի ոլորտը գլխիվայր շուռ տված է, չլուծված խնդիրներ և առկախված հարցեր կան». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ինչպես հայտնի է, ՌԴ նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանքով եվրոպական շատ երկրներ արգելել են թռիչքները դեպի Ռուսաստան: Ավիացիոն ոլորտի մասնագետ Անդրանիկ Վանցյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է ստեղծված իրավիճակում Հայաստանի ավիացիոն ոլորտի հնարավորություններին, խոսել նաև առկա խնդիրներից:

«Իրավիճակը կարող է Հայաստանի ավիացիոն ոլորտի համար հնարավորություններ բացել, քանի որ մենք մեծ ուղևորաշրջանառություն, ապրանքաշրջանառություն ունենք Ռուսաստանի հետ: Ու քանի որ ՌԴ-ն հիմա պատժամիջոցների տակ է, մեր ավիացիոն ոլորտի համար կարող են որոշակի հնարավորություններ բացվել: Հիմա ՌԴ-ին արգելվել են «Էրբաս» և «Բոինգ» ժամանակակից ինքնաթիռներով ավիափոխադրումները: Իրենց տեղական ավիացիոն պարկը սահմանափակ է, թռիչքներ են իրականացնում «Սուխոյ Սուպերջեթ» իքնաթիռներով, բայց խնդիրներ ունեն նաև կապված սեփական ավիացիոն տեխնիկայի հետ:

Նույն «Սուխոյ Սուպերջեթ» ինքնաթիռների սարքավորումների մեծ մասը ստանում են եվրոպական երկրներից, ու ինքնաթիռների մասերի մատակարարման տեսանկյունից խնդիրները չեն բացառվում: Եվ այս իմաստով ՌԴ-ի կողմից իրականացվող չվերթների հնարավորություններն այդքան էլ մեծ չեն»,-ասաց մասնագետը: Նրա խոսքով, սակայն, մեր հնարավորությունները ևս այդքան մեծ չեն՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ. «Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են նախ Եվրոպայի առումով՝ հաշվի առնելով, որ հայկական ավիաընկերությունների օդանավերի համար ԵՄ օդային տարածքը 2020 թվականից փակ է, և Հայաստանն այս առումով սև ցուցակում է: Չգիտեմ՝ այդ ուղղությամբ քայլեր արվում են, թե ոչ, բայց որքանով հասկացել եմ՝ ոչինչ էլ չի արվում: Ժամանակը ցույց տվեց, որ այդ հարցն առկախված է»:

Անդրադառնալով սահմանափակ հնարավորությունների մյուս պատճառներին՝ Ա. Վանցյանը հավելեց. «Մենք չունենք ինքնաթիռների անհրաժեշտ պարկ: Շուկա նոր մուտք գործած հայկական ավիաընկերությունները սահմանափակ քանակի ինքնաթիռներ ու նույնքան սահմանափակ հնարավորություններ ունեն: Իրենց բազաները կազմավորվել են դրսի ավիաընկերությունների հետ: Այսինքն, այս տեսանկյունից խոսել հայկական ավիացիայի զարգացման կամ ինչ-որ հնարավորությունների մասին, աբսուրդ է, որովհետև մեր պետությունը ո՛չ սեփական ինքնաթիռներ է ձեռք բերում, ո՛չ էլ նաև կոնկրետ զարգացման ծրագիր կա»:

Իսկ թե իրականության մեջ որքանո՞վ էր հնարավոր ձեռք բերել ինքնաթիռներ ու զարգացման հստակ ծրագրեր մատնանշել, նա հիշեցրեց, որ ավիացիոն մասնագետների կողմից երկար ժամանակ ծրագրեր են ներկայացվել, մատնանշվել են նաև ավիացիոն ոլորտին առնչվող իրավական դաշտի կարգավորման ուղիներ. «Ներկայացրել ենք նաև ազգային ավիափոխադրողի ստեղծման մի քանի տարբերակներ: Խմբի կողմից ներկայացված աշխատանքները քննարկվել են նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, երբ նախարարը Սուրեն Պապիկյանն էր: Խոստացան, որ առաջարկությունների մասին կզեկուցեն վարչապետին ու մեզ կհրավիրեն աշխատանքները կազմակերպելու համար: Արդեն անգամ բիզնես պլան էր կազմված, հայկական ավիափոխադրող ստեղծելու մոդելը ևս ներկայացված էր: Դրանից հետո լռություն էր:

Հետո նոր մոդելներ առաջ քաշեցին ու մեզ այլևս չհրավիրեցին՝ փոշիացնելով այդ ամենը: Հետո լսեցինք, որ «Էյր Արաբիայի» հետ համատեղ ազգային ինչ-որ ավիափոխադրող են ուզում ստեղծել, թեպետ անհասկանալի է, թե դրա ինչն է ազգային»:

Մեր զրուցակցի խոսքով, այսօր պետական մակարդակով ոչ մի ձայն ու քայլ չկա: «Չկա որևէ արձագանք, ոչ մի ծրագիր: Անհասկանալի են նաև մեր ազգային ավիափոխադրող կոչված ընկերության զարգացման, ռազմավարության ծրագրերը: Ո՛չ հրապարակել են, ո՛չ էլ տեղյակ ենք: Կցկտուր բաներ են ասվում, ինչն անհասկանալի է: Մեծ հաշվով, ավիացիայի մասով պետական որևէ ծրագիր չկա: Միգուցե ինչ-որ բաներ մշակվում են, բայց, ճիշտն ասած, կասկածում եմ: Ոլորտը գլխիվայր շուռ տված էր, այսօր ևս շարունակում է նույն վիճակում մնալ: Ոչինչ չի փոխվել, խնդիրները չեն լուծվել, ավիացիային առնչվող իրավական դաշտը խեղաթյուրված է, այդ առումով ևս անհրաժեշտ փոփոխություններ չեն իրականացվել: Ի դեպ, աջակցել ենք ավիացիայի կոմիտեին, որ փոփոխություններ իրականացվեին «Ավիացիայի մասին» օրենքում, սակայն այդ ամենը ևս սառեց կառավարությունում: Մեծ հաշվով, ոչինչ չի արվել ու ոչինչ չի արվում»,-եզրափակեց Վանցյանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: