Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
Մամուլ

Ողբերգական քայլերթ. ինչպես սասանել երկրի հիմքերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Չորս տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսեց «Իմ քայլը» շարժումը։ Քայլերթով անցնելով Վանաձոր, Դիլիջան, Հրազդան, Աբովյան քաղաքներով՝ նա իր մի քանի համախոհների հետ ապրիլի 13-ին հասավ մայրաքաղաքի Ազատության հրապարակ։ Հետո հաջորդեցին երթերը, հանրահավաքները և անհնազանդության այլ ակցիաներ, որոնք, ի վերջո, բերեցին նրան, որ իշխանափոխություն տեղի ունեցավ, ու Նիկոլը հայտնվեց վարչապետի աթոռի վրա, փաստ, որը ոչ ոք նույնիսկ մղձավանջային երազում չէր պատկերացնի։ Նախ՝ Փաշինյանի սկսած քայլերթով ու ակցիաներով նոր «քաղաքական մշակույթ» ներմուծվեց մեր հանրային դաշտ՝ բացառապես ատելության և թշնամանքի ճանապարհը։

Այդ օրերից սկսվեցին սև ժապավեններ կապելու, դագաղներ դնելու, մարդկանց վիրավորելու, սոցցանցերում հայհոյանքների տեղատարափի ու անընդունելի նման այլ դրսևորումները։ Ավելին, իշխանություն ձեռք գցելուց հետո էլ Փաշինյանը ոչ միայն քայլեր չձեռնարկեց թշնամանքի ու ատելության ալիքի առաջն առնելու համար, այլև շատ դեպքերում անձամբ ինքն էր յուղ լցնում կրակի վրա՝ արդարացնելով նմանատիպ երևույթները և նույնիսկ նախաձեռնող դառնում։ Եվ պատահական չէ, որ մինչև հիմա հանրային դաշտում և հատկապես սոցցանցերում հայհոյախոսությունն ու ատելությունը գերիշխում են։ Բայց ժամանակի հետ «Իմ քայլը» շարժման ռահվիրաների համար սկսեց գործել բումերանգի էֆեկտը, և նրանք ևս հայտնվել են մարդկանց ատելության հզոր ալիքի թիրախում, ընդ որում՝ հիմա ավելի մոլեգին, ավելի ուժգին, քան նույնիսկ «ատելի, մերժված նախկինների» հանդեպ էր։

Այդ նպատակով էլ իշխանությունները նախաձեռնեցին վիրավորանքի քրեականացումը։ 2018 թվականի մարտի 31-ից սկսյալ նաև քաղաքական դաշտը սևերի ու սպիտակների, հասարակության ծայրահեղ պառակտման գործընթացի հիմքը դրվեց։ Չէ, մենք, անշուշտ, այն կարծիքին չենք, որ նախկինում պառակտվածություն կամ հայհոյախոսություն չի եղել, որ մեր հասարակությունը միշտ Աստվածաշնչյան պատգամով է առաջնորդվել, միմյանց հանդեպ թշնամանք չենք ունեցել: Այդպես չէ: Սակայն Փաշինյանի ջանքերով այդ բոլոր բացասական երևույթներն սկսեցին զանգվածային, համատարած բնույթ կրել: Փաշինյանի սկսած շարժման արդյունքում հանրային օրակարգը լցվեց անիմաստ ուղիղ եթերներով, «դմփ-դմփ-հու»-ներով, պոպուլիզմով, փոխադարձ մեղադրանքներով ու դատարկ խոսակցություններով ու, ինչպես ժամանակը ցույց տվեց, անհավանական քանակի ստերով ու կեղծիքներով, իսկ իրական փոփոխություններ խոստացող գործնական և տեսանելի նախաձեռնությունները լուսանցք մղվեցին։ Բացի դրանից, գործի դրվեցին մարդկանց մանիպուլացնելու տարբեր մեթոդներ, որի արդյունքում Փաշինյանից կերտվեց «փրկչի» ու «հերոսի» կերպար։

Այստեղ, իհարկե, անկարևոր չէ նշել, որ այս ամբողջի սերմերը նույն Փաշինյանի ու նրա թիկունքին կանգնած արտաքին և ներքին ուժերի ձեռամբ ցանվել էին տարիներ շարունակ, իսկ վերջնակետը դարձավ 2018 թվականի մարտի 31-ից սկսված ու հարցականներով լեցուն գործընթացը: Այսօր էլ դեռ ամենակարևոր հարցը մնում է այն, թե ինչպե՞ս ստացվեց, որ Գյումրիից մի քանի հոգով քայլերթ սկսած Փաշինյանը կայծակնային հաջողություն ունեցավ՝ մի քանի օրվա ընթացքում հանրային մեծ աջակցություն ձեռք բերելով։ Հասկանում ենք, անկասկած այդ ժամանակ բավական «նպաստավոր» պայմաններ կային, քանի որ հանրության շրջանում համընդհանուր բողոք և արդարացի դժգոհություն կար առկա վիճակից։ Եվ զայրացած, հիասթափված մարդիկ գնացին Փաշինյանի շարժման հետևից՝ հավատալով, որ իրոք գալու է փոփոխությունների, դրականի ժամանակը։ Արդյունքում հանրության մեծամասնությունը սկսեց առաջնորդվել ոչ թե ռացիոնալ մտածողությամբ, այլ էմոցիաների ալիքին համընթաց։ Մեծամասնությունը, բնականաբար, պատկերացում անգամ չէր կարող ունենալ, թե ինչ է լինելու հետագայում, ինչպես է Փաշինյանը երկիրը կապիտուլ յացիայի ենթարկելու և անդունդի եզրին հասցնելու։

Պատկերացում չունեին, որ Փաշինյանի օրոք իրենց ապահովությունն ու անվտանգությունը դրվելու է հարցականի տակ, որ կորցնելու ենք Արցախի 75 տոկոսը, որ այսքան զոհ ենք ունենալու։ Մեծ մասն այսօր ափսոսում է, զղջում է իր դյուրահավատության համար, նրա համար, որ ժամանակին չեն լսել Նիկոլին ճանաչողներին: Բայց, հանուն արդարության պետք է նշել, որ մինչև հիմա էլ մարդիկ կան, որոնք փայփայում են Փաշինյանի իշխանությանը, թեպետ, ակնհայտ է, որ նրանց մեջ քիչ չեն նրանք, որոնք պարզապես չեն ուզում ընդունել սեփական սխալը ու արդյունքում շարունակում են նորանոր սխալներ անել:

Այնինչ, հազիվ թե որևէ մեկի համար պարզ չէ, որ 4 տարի առաջվա մի քանի հոգանոց քայլերթն, ի վերջո, երկիրը կործանման եզրին հասցրեց, ավիրեց երկրի հիմքերը բոլոր առումներով, ինչպես «ճանապարհ փակելու» միջոցով իշխանության գալով՝ Փաշինյանը որոշ ժամանակ անց փակեց նաև երկրի ապագան։ Ինչ վերաբերում է հարցականներին ու պատճառներին, մենք խոսեցինք միայն արտաքին շերտի մասին: Դեռևս հույս կա, որ ժամանակի ընթացքում, ի վերջո, ավելի ու ավելի պարզ կդառնա, թե ինչպես անհավանականը դարձավ հնարավոր, այսինքն՝ թե ինչպես Նիկոլին հաջողվեց դառնալ մեր երկրի ղեկավար՝ ողբերգական ընթացքի հիմքը դնելով հենց այն քայլերթով, որի չորրորդ տարելիցն է այսօր»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: