Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
Մամուլ

«Շտապողականության քաղաքականություն է. այն խաղաղության հետ որևէ աղերս չունի». մեդիափորձագետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ զրույցում անդրադարձել ենք «խաղաղության օրակարգին», նաև հանրային դաշտում որոշակի տրամադրություններ գեներացնելու փորձերին: Հիշեցնենք, որ օրերս ՀՀ Անվտանգության խորհուրդը հայտարարեց, թե Ադրբեջանը հող է նախապատրաստում Արցախի Հանրապետության ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար: Միևնույն ժամանակ նշվել էր, որ Հայաստանն առաջարկում է Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ:

Անդրադառնալով նշված հայտարարությանը՝ մեդիափորձագետը շեշտեց. «Սկսենք նրանից, որ ոչ թե անվտանգության, այլ «վտանգության խորհուրդ» է, որովհետև այս պահի դրությամբ ընդհանրապես չի զբաղվում հայերի պաշտպանությամբ և Հայաստանի անվտանգության ապահովմամբ: Այո, հող նախապատրաստվում է, բայց իրականում Արցախն Ադրբեջանին նվիրաբերելու հող է նախապատրաստվում»: Այս համատեքստում նա մատնանշեց Հայաստանի իշխանությունների՝ օր առաջ խաղաղության պայմանագիր կնքելու ձգտման մասին. «Ու սա Ադրբեջանի՝ նաև վերջին գործողությունների ֆոնին է, մասնավորապես Փառուխի և Խրամորթի ուղղությամբ: Տպավորություն է, որ այդ միջադեպն առաջին հերթին ձեռնտու էր ՀՀ իշխանություններին այն իմաստով, որ հերթական անգամ այդ անհասկանալի «խաղաղության պայմանագիրն» օրակարգ բերվի: Իսկ այդ օրակարգի շուրջ այս շտապողականությունը խիստ կասկածելի է շատերի համար: Իրականում սա շտապողականության քաղաքականություն է, սա խաղաղության հետ որևէ աղերս չունի. արվում է մի նպատակով, որ Հայաստանն արագ տեմպերով վիլայեթացվի և անցնի Թուրքիայի տիրապետության տակ: Որևէ այլ բացատրություն չկա»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ ամեն ինչ ավելի տեսանելի է դառնում, երբ դիտարկում ենք, թե ովքեր են առաջ տանում «խաղաղության օրակարգը. «Դրանք այն մարդիկ են, որոնք իրենց մեջ հայկականության որևէ նշույլ չեն կրում: Նրանց բիզնես էլիտան առաջնորդվում է «Թուրքիայից էժան առնելու ու ՀՀ բնակչության վրա թանկով վաճառելու» տրամաբանությամբ: Նրանց քաղաքական էլիտայի տրամաբանությամբ, «ինչքան թույլ ենք, այդքան գրավիչ ենք»»:

Այն, որ իշխանությունները, որոնք արդեն նաև պարզ հայտարարում են, որ պատրաստ են քննարկել Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հարցը, Ադրբեջանի հրապարակած 5 կետերի մեջ անընդունելի բան չեն տեսնում, ըստ Տ. Քոչարյանի, հստակ վտանգներ է պարունակում: «Սա վտանգավոր է նրանով, որ, մեծ հաշվով, ՀՀ-ն կարող է ընդհանրապես գոյություն չունենալ, իսկ մեր ազգը հարյուր տարի անց կանգնի հերթական անգամ տարածք կորցնելու և հայրենազրկվելու վտանգի տակ: Ես չեմ կարծում, որ Թուրքիան կբավարարվի միայն այն հանգամանքով, որ Հայաստանում պրոթուրքական իշխանություն ունի: Թուրքիան փորձելու է վերջնականապես լուծել այն հարցը, ինչի համար իրենք ժամանակին ցեղասպանություն են իրականացրել և 100 տարի անց փակել են Հայաստանի հետ սահմանները՝ այդպես փորձելով ճնշումներ գործադրել Հայաստանի վրա: Դա մեկ ծրագիր է: Երբ թուրքերն սկսում են խոսել խաղաղությունից, ուրեմն, մի շատ վատ բան են նախատեսել: Թուրքի համար խաղաղությունը այն դեպքում է միայն, երբ իր հակառակորդը գոյություն չունի և ամբողջապես կա՛մ ոչնչացված է, կա՛մ ստորացված: Սա է թուրք-ադրբեջանական օրակարգը: Ցավոք, այդ օրակարգին են օժանդակում նաև Հայաստանի իշխանությունները: Ավելին, դա արվում է լայն թափով: Հայտարարությունը, թե՝ ինչ էլ լինի, խաղաղության օրակարգից հետ չենք կանգնելու, հենց այդ մասին է փաստում: Թուրք-ադրբեջանական տանդեմը, ցավոք, արդեն վերածվել է «թուրք-ադրբեջանա-ՀՀ իշխանություններ» տրիոյի»:

Ինչ վերաբերում է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի վերջին գործողությունների ֆոնին Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ բացելու» հայտարարություններին, ուկրաինական կողմի «ոգևորությանը»՝ հակահայկական դիրքորոշումների տեսքով ու այստեղ հակառուսական շրջանակների ակտիվությանը, Տ. Քոչարյանը նկատեց. «Իրականում, այո, սպասելի էր, որ երկրորդ ճակատ կբացվի, ինչի համար Ուկրաինան դիմեց որոշակի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանին: Այդուհանդերձ, Հայաստանի իշխանությունները ևս մեծ հաճույքով օժանդակում են «երկրորդ ճակատի» բացմանը:

Օրինակ՝ Հայաստանում կատարվեց մի բան, որն աբսուրդ էր և երբևէ հնարավոր չէր պատկերացնել: Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կազմակերպում ու մասնակցում է հակառուսական ցույցի: Դրանից հետո նա առնվազն պետք է կանչվեր ՀՀ ԱԳՆ, ու հայկական կողմը նրան առնվազն պետք է ասեր, որ նման բան Հայաստանի տարածքում անթույլատրելի է: Բայց չեղավ: Ավելին, ցույցը համակարգողը՝ Տիգրան Խզմալ յանը, ինչ-որ ժամանակ հետո հայտնվեց Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակում այլ հակառուսական հատվածի հետ: Այստեղ պետք է հասկանալ, որ եթե ոչ ուղիղ, ապա գոնե հարակից ձևով ՀՀ իշխանությունը երկրորդ ճակատի բացման առնվազն գաղափարական կողմնակիցն է»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: