Ռուսաստանցին մահացել է 8 շիշ օղի խմելու պատճառով
Interfax-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում տղամարդը մահացել է 8 շիշ օղի խմելու պատճառով: 55-ամյա ռուսաստանցին մահացել է ալկոհոլային թունավորման հետևանքով, քանի որ օղին կեղծված է եղել:
Տղամարդուն հասցրել են հիվանդանոց, սակայն նրան այդպես էլ չի հաջողվել փրկել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները նրա բնակարանից օղու 8 դատարկ շիշ են հայտնաբերել: