Ցավոք, երևի մոռացե՞լ է այս տիկինը, բայց հիշեցման կարգով, որպես հերոսի մայր․․․ Անուշ Հակոբյան
Զոհված զինծառայող Արամայիս Ոսկանյանի մայրը` Անուշ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Նիկոլ Փաշինյանի կնոջը` Աննա Հակոբյանին:
«Ցավոք, երևի մոռացե՞լ է այս տիկինը, բայց հիշեցման կարգով, որպես ՀԵՐՈՍԻ մայր․․․ 2020թվ․
Հարգելի վարչապետի տիկի՛ն
անհնար է հասցնել հետևել Ձեր ճեպընթաց մտքի հերթական վաղաժամ ընծայմանը, պետք չէ՛ այդքան անլուրջ և հապշտապ մոտենալ երկրի համար կարևորագույն հարցին, դա հեղինակազրկում է Ձեզ հանրության առաջ…
Կանայք հանուն խաղաղությա՛ն,
Հանուն ոչնչի զոհված որդիների մայրեր,
Զենքն ուղարկե՛ք զինապահեստ, թո՛ղ ժանգոտի,
Զենքը դարձրե՛ք զարդ,
Հագե՛ք ճեմակ, բարձրացե՛ք դիրքեր,
Թեյախմության կանչեք թրքուհուն,
Եվ հանկարծ՝ կանայք հանուն զորավարժության․․․
Իսկ հիմա ի՞նչ եք ուզում, քավ լիցի․․․ՄԱՅՐԵՐԻՑ․․․
Երբ ամեն մի մայր, յուրովի է տանում իր վիշտն ու մրմուռը, անկախ ձեր կազմակերպած էժան շոուներից․․․
Հանգստացեք, տիկին․․․ Նորից եմ կրկնում․․․
Սա ձեր թեման չէ՛․․․»: