Ներսես Պողոսյանի տանը հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ. նա այդ փաստը չի մեկնաբանում․ Aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ հայտնաբերված կաթուցիչում (պիպետկա) հայտնաբերվել է զրո չափաբաժնով թմրալկալոիդ, սակայն նրա տանն իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ:
Դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ներսես Պողոսյանից փորձեցինք պարզաբանում ստանալ, սակայն նա չցանկացավ, որ իր մեկնաբանությունները հրապարակվեն: