Զաքիր Հասանովը հանդիպել է Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար, բրիտանացի պատգամավոր Ջեյմս Հիպիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին Azeri Daily-ին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների զարգացումը գտնվում է նախագահ Իլհամ Ալիևի մշտական ուշադրության կենտրոնում։
Իր հերթին Ջեյմս Հիփին նշել է, որ երկկողմ կապերի ընդլայնման համար կարևոր են փոխայցելությունները և երկրների միջև հանդիպումները։