Պետք է զգույշ լինել Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքներից․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Եվրոպայում ամերիկյան կոնտինգենտի հզորացումը չի հակասում Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնադիր ակտի դրույթներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ոչ մի թյուրիմացություն չպետք է լինի, որ մեր դաշնակիցներից մեկի վրա հարձակումը կառաջացնի ամբողջ դաշինքի արձագանքը»,- ասել է Ստոլտենբերգը։
Նա պնդում է, որ Եվրոպայում ամերիկյան զորքերի կուտակումը ծառայում է մեկ նպատակի` կանխել հակամարտությունը Ռուսաստանի հետ և ապահովել խաղաղություն: Ստոլտենբերգը նաև խորհուրդ է տվել զգույշ լինել Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքներից։