Թրամփը խոսել է Մոսկվայում Բայդենի որդու գաղտնի գործարքի մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել հրապարակել ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի որդուն՝ Հանթերին, վարկաբեկող փաստաթղթերը։
Deutsche Welle-ն գրում է, որ Real America's Voice-ով հեռարձակված հարցազրույցում Թրամփը պնդել է, որ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը՝ Ելենա Բատուրինան, իբր Հանթեր Բայդենին վճարել է 3,5 մլն դոլար։
«Կարծում եմ՝ Պուտինը պատասխան ունի»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը։
Գերմանական հրատարակությունը նշում է, որ Դոնալդ Թրամփը վաղուց էր պնդում, թե իբր Հանթեր Բայդենը գումար է ստացել Բատուրինայից, սակայն Սպիտակ տան նախկին ղեկավարը ոչ մի ապացույց չի ներկայացրել։ Բայդենը հերքում է Լուժկովի կնոջից գումար ստանալը։