Իսրայելում ահաբեկչության հետևանքով երկու ուկրաինացի է զոհվել
Իսրայելի Բնեյ Բրակ քաղաքում մարտի 29-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով Ուկրաինայի երկու քաղաքացի է զոհվել, հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։
«Ուկրաինացիները երկար ժամանակ ապրել են Իսրայելում՝ երկուսն էլ՝ Չեռնովցիի շրջանի բնակիչներ:
Ներկայումս Ուկրաինայի դեսպանատունը միջոցներ է ձեռնարկում զոհերի հարազատներին տեղեկացնելու և նրանց հյուպատոսական օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև հետաքննության շրջանակներում համագործակցում է ոստիկանության հետ»,- ասել է Նիկոլենկոն։