Ռուսաստանը ոչ մեկի հետ չի քննարկի Ղրիմի հարցը․ Պեսկով
Ռուսաստանը ոչ մեկի հետ չի քննարկի Ղրիմի հարցը, այդ թվում՝ Ուկրաինայի հետ բանակցություններում, նա Ռուսաստանի Դաշնության մաս է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ղրիմը Ռուսաստանի Դաշնության մի մասն է, և մեր սահմանադրությամբ մենք չենք կարող որևէ մեկի հետ քննարկել Ռուսաստանի Դաշնության տարածքների ճակատագիրը, Ռուսաստանի շրջանների ճակատագիրը, դա բացառվում է, դա գրված է մեր սահմանադրության մեջ։ Եվ մենք բանակցությունների ոչ մի նրբերանգ չենք քննարկի, ձեզ չենք ասի»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ուկրաինայի հետ Ղրիմի շուրջ համաձայնությունների հասնելու տարբերակներ կան։
Նախագահի մամուլի քարտուղարը չի մեկնաբանել Ուկրաինայի անվտանգության երաշխավոր երկրների թեման՝ խորհուրդ տալով բանակցությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կապ հաստատել ՌԴ պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հետ։ «Իմ գործընկեր Մեդինսկին այսօր լրացուցիչ տեղեկություն կհայտնի, կարող եք կապվել նրա հետ»,- հավելել է Պեսկովը։