«Հիմար կկվի նման կարծում են, որ մի ձագը տան աղվեսին, կփրկեն մյուսներին». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
«Չարի վերջ» հեքիաթի հիմար կկվի քաղաքականությունն է։ Կկուն էլ էր մտածում, որ եթե իր մի ձագին տա՝ մյուսներին կփրկի։ Այս մասին քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից թշնամուն հանձնվող տարածքներին։
Նրա խոսքով՝ Արցախը տալով, մտածում էին, որ Հայաստանը կապահովագրեն, սակայն չէին հասկանում, որ Արցախն ստանալուց հետո, Ադրբեջանի ախորժակը կբացվի։